Քիչ առաջ Սյունիքում Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են

Քիչ առաջ Սյունիքի մարզում գեներալ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն ավարտվել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը:

Այս պահի դրությամբ դիրքերում փոփոխություններ չեն եղել:

Բանակցությունների վերաբերյալ դեռևս մանրամասներ չկան: