Էս ուսապարկի լեժանկան իմ էջից հանեք․ Նաիրա Զոհրաբյան

Էս ուսապարկի լեժանկան իմ էջից հանեք

Խորհրդարանական մեծամասնության մի հակահիգիենիկ ուսապարկ, ով ինքնամոռաց բնակվում է իմ էջում, որոշել է ինձ ամոթանք տալ։

Մի ուսապարկ, ում նվազ եւ նվաստ ուսերին է դրված իշխանության բոլոր ստերը լղոզելու, իշխանական կաբլուկից դուրս բոլոր լրատվամիջոցների վրա «նաեզդ» անելու զզվելի միսիան, իմ անձի հանդեպ ֆոբիալ կախվածություն ունի։

Եվ այսպես՝ ես զզվում եմ ուսապարկերից՝ բոլոր տեսակի ու գույնի։ Այդ թվում, էս մի ուսապարկի պես՝ անգույն։

Ես զզվում եմ ցինիկ եւ լկտի ստախոսներից։

Եվ հիմա՝ ո՞ւմ վերահսկողության տակ է Սև լիճը եւ որտե՞ղ է սելֆի արել Ավինյանն իր գվարդիայով։

Սև լիճը Գորիսից ունի երեք մուտք՝ առաջին մուտքը 70-ականներին բացված հին և դժվարանցանելի ճանապարհն է Վերիշենով, երկրորդ մուտքը՝ Վերիշեն-Ակներ հատվածով է և Լաչինի կողմից, Մինքյանդով ադրբեջանական զինուժը 3.5 կիլոմետր հենց այդ հատվածով է մոտեցել Սև լճին ու տեղակայվել Լերկ գագաթ կոչվող հատվածում, և երրորդ մուտքը Տեղ գյուղով է՝ Խոզնավար-Բայանդուր ճանապարհով։

Ադրբեջանական զինուժը տեղակայված է Վերիշեն-Ակներ հատվածի վերնամասում և ինչպես հայտարարեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը՝ իրենք իրենց տարածքում են ու չեն պատրաստվում ոչ մի տեղ գնալ։

Ավինյանի գվարդիան հին ճանապարհով մտել, սելֆի է արել ու դուրս եկել և բացի իրենց անձնական լրատվամիջոցներից, որևէ լրատվամիջոցի թույլ չեն տվել մոտենալ այդ ճանապարհին։

Եւ հիմա հարց հակահիգիենիկ ուսապարկին՝ եթե Սև լիճը մեր վերահսկողության տակ է, նշանակում է ադրբեջանական զինուժը, թվով 250 հոգի, հայկական զինուժի շրջափակման մեջ են և ուրեմն՝ ինչի՞ չեք գերեվարում Հայաստանի սուվերեն պետական սահմանը հատած դիվերսանտներին։

Եթե Սև լիճը մեր վերահսկողության տակ է՝ բա էդ ինչի՞ շուրջ եք մի քանի օր բանակցում թուրքի հետ և ամեն օրվա ավարտին հայտարարում, որ բանակցություններն այսօր էլ արդյունք չեն տվել ու քիչ անց, ժամը 14-ին, բանակցությունները վերսկսվելու են։

Եթե Սև լիճը մեր վերահսկողության տակ է, հակահիգիենիկ ուսապարկ՝ կրկնում եմ՝ ինչի՞ չեք գերեվարում ձեր կիրթ բարեկամ Ալիևի դիվերսանտ ասկյարներին ու եթե Սև լիճը մեր վերահսկողության տակ է, հակահիգիենիկ ուսապարկ, էդ ինչի՞ շուրջ են ռուս խաղաղապահները թուրքի հետ բանակցում, դուք էլ կողքից, սպիտակ բոթասով, սելֆի եք մտնում։

Արծրունական ձեր ստերի լիմիտը վաղուց սպառվել է։ Իսկ իմ ֆեյսբուքյան էջում իր լեժանկան փռած ու բնակվող հակահիգիենիկ ուսապարկին կոչ եմ անում իր անփառունակ կյանքում գոնե մի անգամ տղամարդկություն ցուցաբերել, գնալ նշյալ տարածք ու գերեվարել Հայաստանի սուվերեն տարածքը հատած դիվերսիոն խմբին։

Որ պահին տեսա սույն ուսապարկին՝ գոնե կես թուրք գերեվարած, խոստանում եմ պաշտոնապես հայտարարել՝ ես սխալ էի, ուսապարկը՝ ճիշտ։

 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից։