Կան նաև այլ տարբերակներ, բայց պաշտոնյաների ներկայացրածները հիմնականում սրանք են․ Հոխիկյան

Թեպետ ամբողջ պետական ապարատը ոտքի է հանվել՝ ապացուցելու, որ փոխվարչապետն իրոք եղել է Սև լճի ափին, առավոտից ստանում եմ մի շարք պաշտոնյաների զանգեր ու նամակներ հետևյալ բովանդակային տարբերակներով.

1․ Տիգրան Ավինյանը նկարվել է Սև լճի մոտ թշնամու հետ բանակցության ժամանակ։

2․ Տիգրան Ավինյանը Սև լճին մոտեցել է Ակներ գյուղի ճանապարհով, և լճի շատ փոքր հատվածն է մնացել մեր հսկողության տակ, որտեղ էլ նկարվել են պաշտոնյաները։

3․ Տիգրան Ավինյանն ընդամենը ասել է, որ եղել է լճի մերձակայքում։

Կան նաև այլ տարբերակներ, բայց պաշտոնյաների ներկայացրածները հիմնականում սրանք են։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից։