ՀԱԿ համագումարը մեկնարկել է առանց Տեր-Պետրոսյանի

Կառավարության նիստերի նախկին դահլիճում մեկնարկել է ՀԱԿ համագումարը: Hraparak.am-ի փոխանցմամբ՝ այն մեկնարկել է առանց Լևոն Տեր-Պետրոսյանի, նա այդպես էլ չեկավ:

«Համագումարի օրակարգը բավականին հագեցած է, այս իրավիճակում ամենահետաքրքիր հարցն այն է, թե մասնակցելո՞ւ է, արդյոք, ՀԱԿ-ը առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ: Բայց դեռ դրան չեն հասել, դեռևս ելույթ են ունեցել Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, որոնք ներկայացրին, թե ինչ աշխատանք է կատարել ՀԱԿ-ը այս ընթացքում, հատկապես վերջին երեք տարում, Զուրաբյանը հիշեցրեց նաև Արցախյան խնդրի կարգավորման հարցում իրենց ու իրենց կուսակցության առաջնորդի` Տեր-Պետրոսյանի առաջարկն ու խաղաղության պլանը, որի համար իրենք քարկոծվում, քննադատվում և ծաղրի էին ենթարկվում:

Այս պահին ընդմիջում է, որից հետո տեղի կունենա ՀԱԿ նախագահի և վարչության անդամների ընտրության քվեարկությունը»,- հայտնում է Hraparak.am-ի թղթակիցը: