Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը և սադրիչ հայտարարությունները կապված են այդ երկրի նախընտրական իրավիճակի հետ. Ադրբեջանի ԱԳՆ

«Հենց Հայաստանն է խախտում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Ադրբեջանը վերականգնում է միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմանները։ Հասկանալի է, որ Հայաստանի ոչ ադեկվատ արձագանքը և սադրիչ հայտարարությունները կապված են այդ երկրի նախընտրական իրավիճակի հետ։ Այդ հարցը որպես քաղաքական գործիք օգտագործելու Հայաստանի փորձերն անընդունելի են։ Խորհուրդ ենք տալիս Հայաստանին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմանային ռեժիմի իրականությունը և կառուցողական կերպով լուծել ադրբեջանական կողմի հետ սահմանային հարցերը երկկողմ խողովակներով»,-նշված է դրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևայի հայտարարության մեջ: