Մինչ ժողվարչապետ աշխատող չարիքն իր արևին դիմումներ է գրում ՀԱՊԿ-ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է…

Մինչ ժողվարչապետ աշխատող չարիքը իր արևին դիմումներ է գրում ՀԱՊԿ-ին՝ ամեն ինչ անելով, որ հանկարծ ռուսները իր կոնստրկուկտիվ ընկերոջ խաթրին չկպնեն և դեն չնետեն Սյունիքից, որն ինքն արդեն հանձնել/վաճառել է, ըստ ամերիկացիների հրահանգի, տեղեկանում ենք հետևյալի մասին Mediaport-ից։ Ծանոթացեք և հետևություններ արեք․

«Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, որ «սահմանների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ» են իրականացնում

Խոսքը Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած զորքի մասին է:

Ադրբեջանի ԱԳ նախարարը այսօր կապ է հաստատել ՀԱՊԿ նախագահող երկրի՝ Տաջիկստանի հետ, Հայաստանի դիմումի կապակցությամբ:

«Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին ստեղծված իրավիճակի հետ, անհիմն է և ոչ այլ ինչ է, քան այս գործընթացը քաղաքականացնելու փորձ»,-Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ հեռախոսազրույց ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա հավելել է, թե ադրբեջանցի սահմանապահները գտնվում են «իրենց երկրի դիրքերում» և իրականացնում են սահմանների պահպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ”:

Բրավո, Փաշինյան Նիկոլ, լավ աշխատեցիր ՀՀ ժողվարչապետ՝ հանուն Մեծ Թուրանի ու պանթյուրկիզմի, բրավո։ Կասեի դաժե՝ մալադեց․․․

 

Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։