Ադրբեջանցիների հետ բանակցությունները կշարունակվեն վաղը․ Tert.am

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բանակցությունները կշարունակվեն վաղը։

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝  բանակցություններն ավարտվել են, արդյունքներ չկան։ Ոչ մի հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Սյունիքում ադրբեջանական կողմի հետ ընթացող բանակցություններին մասնակցում էր նաև ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։

Նա նշել էր, որ բանակցություններն ընթանում են Սյունիքի Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի տարածքում: