Ադրբեջանը զորավարժությունների շրջանակում մարտական անօդաչուներ է օդ բարձրացրել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող «Բայրաքթար» և այլ տեսակի անօդաչուներն օդ են բարձրացել՝ սկսելու ուսումնամարզական թռիչքների անցկացումը:

Ինչպես հաղորդում է Minval.az կայքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, անօդաչուների թռիչքներն իրականացվում են նախապես որոշված երթուղիներով:

Վարժանքների շրջանակում, որոնք անցկացվում են մարտական հմտությունների կատարելագործման նպատակով, ռազմական օդաչուները և անօդաչուների օպերատորներն առաջադրանքներ են իրականացնում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին:

Զորավարժությունների ընթացքում օդային հետախուզություն է իրականացվում՝ պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները որոշելու նպատակով: