Իսրայելի դրոշների պատճառով Զարիֆը չեղարկել է այցը Ավստրիա

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը չեղարկել է մայիսի 15-ին նախատեսված այցը Ավստրիա՝ ավստրիական կառավարական շինությունների վրա Իսրայելի դրոշները բարձրացնելու պատճառով:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Ավստրիայի կառավարական շենքերի վրա բարձրացվել են Իսրայելի դրոշները՝ ի նշան համերաշխության Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների: