Ես հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոն. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Ցուցակում չլինելը չի նշանակում ընտրություններին չմասնակցել։ Այս մասին այսօր մայիսի 15-ին, Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրագրողի հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չի մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Ես արդեն հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ։ Ես համարում եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի և հայ ժողովրդի պետական բարձր պաշտոններում ավարտել եմ։ Ես ընդամենն իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Ժաննա Ծառուկյան

Օպերատոր՝ Հայկ Սինդոյան