Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել: Այս մասին գրում է «Իրնա» գործակալությունը:

Խաթիբզադեն կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանումը և երկու կողմերին կոչ արել ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ ցանկացած հակամարտությունից և հարգել սահմանները:

«Իրանը ուշադրությամբ և հստակորեն հետևում է Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր սահմանների վերջին իրադարձություններին, և հուսով է, որ վեճը կլուծվի հնարավորինս շուտ կողմերի խոհեմությամբ և խաղաղ ճանապարհով»,- նշվում է հաղորդագրության մեջ: