Այդ խեղկատակին հարկ է հասկացնել, որ ցանկացած միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ն, անում է այն, ինչը բխում է տվյալ կազմակերպությունը ստեղծող պետությունների շահից

Մի խեղկատակ կա, որ այսօր ներկայացնում է կործանման եզրին հայտնված Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը… Խորհրդարանում ունեցած այսօրվա նրա ելույթից հասկացա, որ այդ անմեղսունակը, ըստ էության, Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման պատասխանատվությունը դնում է ՀԱՊԿ-ի վրա և, կարծես թե, նրան «պարտավորեցնում» ՀՀ-ի հանդեպ կատարել այն, ինչ ամրագրված է կազմակերպության կանոնադրությամբ…

Այդ խեղկատակին հարկ է հասկացնել, որ ցանկացած միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ն, անում է այն, ինչը բխում է տվյալ կազմակերպությունը ստեղծող պետությունների (պետության) շահից… Այնիչ, տարիներ շարունակ այդ պատահականությունը և նրան հետևող պատահականությունները, իրենց գործունեությամբ, անում էին այն, ինչը դեմ էր հենց տվյալ կազմակերպությունը ստեղծած թիվ մեկ պետության շահին… Եվ ամենավերջում, սա այնքան տհաս ու անհասկացող է, որ այդպես էլ չի գիտակցում, որ Երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորը սեփական բանակն է, նոր միայն՝ այն (կազմակերպությունը) կազմակերպությունները, որոնք կոչված են ոչ այնքան մեր, որքան իրենց շահերը սպասարկելու համար…

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից։