Ու՞մ են պետք հետոյի հուշերը, գրքերն ու զրույցները, թե ինչու այսպես եղավ ու ովքեր էին մեղավոր․ Սամվել Ֆարմանյան

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արյան, դավաճանության ու ամոթի այս խառնարանում ՉԵՄ ՀԱՆՁՆՎՈՒՄ:

Ու՞մ ենք պետք մենք, եթե չկա Հայաստանը: Ու՞մ են պետք հետոյի հուշերը, գրքերն ու զրույցները, թե ինչու այսպես եղավ ու ովքեր էին մեղավոր: Մեր աչքի առա՞ջ: Մեր լռության ներքո՞: Հայաստանն այդքան սիրելով ու նրա փրկության համար գոնե մեկ անգամ վերջին կռիվը չտվա՞ծ:

Ի՜նչ աշխարհ, ի՜նչ շահեր, ի՜նչ քաղաքականություն, ի՜նչ հյուսիս ու արևմուտք, ի՜նչ հին ու նոր: Սա ուրիշ հարց է: Ուրիշ պահ է: Հայաստանի լինել-չլինելու հարցն է: Դառնանք Հայաստանի լուռ ու անզոր գերեզմանափորը և հետո շալվար հագած ման գանք ու գնանք մեր կանանց ծոցը մտնե՞նք: Ու ի՞նչ ասենք:

Հարգում եմ բոլորիդ: Շատ բան հասկանում եմ: Որոշ բաներ չեմ էլ ուզում հասկանալ: ԿԱՄ-ԿԱՄ: Եթե Նիկոլը որոշել է, որ պետք է լինի ինքը, ու չլինի Հայաստանը, մենք պիտի կոնկրետ ասենք՝ կամ Հայաստանն ու մենք, կամ ոչ մեկս:

ՎԵՐՋ»: