Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ մայիսի 14–ին, իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում տիրող ներկա իրավիճակի և հնարավոր զարգացումների շուրջ: