Սյունիքում վառոդի հոտ է ընկել. Կոտենոկն ու Արզանովը` սահմանին տիրող իրավիճակի մասին․ Sputnik Արմենիա

Ռուս ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը և նրա մարտական ընկերը` ՌԴ ԶՈւ պահեստազորի գնդապետ Լևոն Արզանովը (երկուսն էլ անցած աշնանը վիրավորվել էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու վրա ԱԹՍ–ի հարվածի հետևանքով) Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել են, թե ինչ են մտածում Սյունիքում տիրող իրավիճակի մասին:

Կոտենոկի կարծիքով՝ ադրբեջանցի զինվորականների առաջխաղացումը 44–օրյա պատերազմի շարունակությունն է։

Գնդապետ Արզանովն էլ կարծում է, որ թշնամին փորձում է «շոշափել» հայկական կողմին: ստուգում են` որքան է թուլացել հայկական բանակը արցախյան պատերազմից հետո:

Ռուս փորձագետները չեն բացառում, որ տեղեկատվական տարածքում ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին վարկաբեկելու փորձեր կարվեն։

ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված Հայաստանը խորհրդակցություններ է սկսել այդ ռազմաքաղաքական դաշինքի հետ։

Միևնույն ժամանակ Կոտենոկն ու Արզանովը համոզված են, որ սահմանային միջադեպերի խնդրի լուծումը Հայաստանի իշխանությունների, դիվանագետների և զինվորականների պատվի գործն է։

Նրանց խոսքով ՝ մի իրավիճակում, երբ զինված ներխուժման հետևանքով տարածքի մի մասը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, հակառակորդի չեզոքացման օպերացիան միանգամայն տրամաբանական է: Սակայն փորձագետները հույս ունեն, որ գործը դրան չի հասնի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։