ԵԱՀԿ գործող նախագահը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները

Շվեդիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ասվում է Լինդեի թվիթերյան հաղորդագրության մեջ:

«Այսօր Ադրբեջանի իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ զրուցել եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ: ԵԱՀԿ նախագահությունը և իմ անձնական ներկայացուցիչն ուշադիր հետևում են իրավիճակին»,- գրել է գործիչը:

Վերջինս հավելել է, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Արա Այվազյան հետ: