Սահմանային անվտանգությունից մինչև տնտեսական անվտանգություն (տեսանյութ)

LIVEnews.am «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը։

Հաղորդման ընթացքում անդրադարձանք Սյունիքում Իշխանասար լեռան՝ ադրբեջանցիների կողմից գրավելու փաստին և իշխանության արձագանքներին։ Ի՞նչ պայմանավորվածությունների շրջանակներում են ադրբեջանցիները Հայաստանի նկատմամբ այդքան անբարո վարքագիծ դրսևորում՝ հավակնոտ առաջխաղացումներ ունենալով ոչ միայն Սյունիքի, այլև Գեղարքունիքի մարզերում։ Ինչո՞ւ Հայաստանը համարժեք պատասխան չի հասցնում, երբ անգամ միջազգային կառույցների ներկայացուցիչներն են փաստում, որ խախտվել է Հայաստանի սահմանների ամբողջականությունը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ նշելով, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին, որը «սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներին ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»։

Հաղորդման հյուրն անդրադարձավ Զանգեզուրի միջանցքին՝ ներկայացնելով, թե ինչ է ընդհանրապես միջանցք կոչվածը և ինչ ռիսկեր կան Հայաստանի համար միջանցք գաղափարը կյանքի կոչելու դեպքում։

Խոսեցինք նաև կառավարութան կողմից նախատեսվող հարկային փոփոխություններից, ինչի հետևանքով, ըստ տնտեսագետի, ավելի վատ պայմաններ են ստեղծվելու տնտեսվարողների համար։ Տնտեսագետը նաև բացատրեց, թե ինչով է պայմանավորված հարկային եկամուտների աննախադեպ աճը։

Մանրամասները՝ տեսանյութում