Մեռած է «Նաիրիտը»՝ կամ թաղեն, կամ վառեն․ նաիրիտցիների ակցիան

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները  բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ աշխատավարձերի և անվտանգության հարցերով: Ակցիայի մասնակիցներին հայտնի է դարձել, որ վաղը քննարկում է լինելու, հրավիրելու են  շահագրգիռ կողմերին, նաև գործարանի աշխատակիցներին:

«Թե քանի օրում աշխատավարձի հարցը կլուծվի, երբ կլուծվի, վաղը կանդրադառնան, որոշվելու է՝ ինչ եղանակով վճարում կատարեն, նաև ում միջոցով վճարվի»,- նշեց կառավարության ներկայացուցչի հետ հանդիպած նաիրիտցին:

«Մեռած է «Նաիրիտը»՝ կամ թաղեն, կամ վառեն, ոչ այն են անում, ոչ այն, թողել են խոլերայի բուն:  25 հազար տոննա հրդեհավտանգ քիմիական նյութեր կան, պետք է վնասազերծեն, որպեսզի էկոլոգիապես վնաս չտա, մարդու առողջության վրա չազդի»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մեկ այլ նաիրիտցի շարունակեց. ««Նաիրիտը» Հայաստանի համար վտանգավոր գործարան է, ունի հազարավոր տոննա պայթունցիկ նյութեր»:

Նրանք նշեցին, որ եթե չլուծեն իրենց հարցերը, անժամկետ նստացույց են սկսելու կառավարության դիմաց, 7 ամիս սպասել են: