Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի, նկարներում պատկերված է լեռնազանգվածի տարբեր կետերից անզեն աչքով 10 կմ շառավղով տեսանելիությունը

Արցախի հերոս Արշավիր Սուրենի Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեծ Իշխանասար, լեռնագագաթ Սյունիքի բարձրավանդակում։ Այն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է (3549 մ)։

Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի նկարներում պատկերված է լեռնազանգվածի տարբեր կետերից անզեն աչքով 10 կմ շառավղով (կանաչ հատվածները) տեսանելիությունը։

Տեխնիկական միջոցների (տեսադիտարկման և կրակի կառավարման օպտիկաէլեկտրոնային) կիրառման դեպքում այն կդառնա մի քանի տասնյակ կմ։

Արշավիր Սուրենի Ղարամյան

Arshavir Gharamyan»: