Եվրոպական խորհրդարանը կքննարկի հայ ռազմագերիների հարցը

Եվրոպական խորհրդարանի մայիսի 17-20-ը կայանալիք առաջիկա նստաշրջանի օրակարգում է նաև հայ ռազմագերիների հարցը։

Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտումների դեպքերի վերաբերյալ քննարկման տակ ներառվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագիծը։

Ռազմագերիների հարցի քննարկումը նախատեսված է մայիսի 20-ին, որից հետո տեղի կունենա քվեարկություն։