ՊՆ ՌՈ-ին հանձնարարվել է Սյունիքի սահմանային իրադարձություններին իրավական գնահատական տալ

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ համացանցում որոշ հարցադրումներ տեսա, ընդամենը տեղեկացնեմ, որ ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ»: