Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր ստորագրեցին

Ռուսաստանի Հայերի Միության և «Ալյանս» կուսակցության միջև համագործակցության շարունակության վերաբերյալ հուշագիր ստորագրվեց Արա Աբրահամյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմից։

«Ալյանս» կուսակցության փոխանցմամբ, այն վերաբերում է բազմակողմանի փոխգործակցությանը ազգային, հումանիտար, ինչպես նաև սոցիալական ու մի շարք այլ ուղղություններով իրականացվող ծրագրերին։ Նշվեցին նաև համատեղ նախաձեռնությունների իրագործման շրջանակները։