Եվրոպական խորհրդարանում քննարկվելու և քվեարկվելու է հատուկ բանաձև՝ մեր ռազմագերիների խնդրի մասին. Աշոտյան

Եվրոպական Միության գործընկերներս ինձ հայտնում են, որ գալիք շաբաթվա ընքացքում Եվրոպական խորհրդարանում քննարկվելու և քվեարկվելու է հատուկ բանաձև՝ մեր ռազմագերիների խնդրի մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա գրել է. «Թեպետ կոնկրետ տեքստը դեռ հայտնի չէ, բայց կանխատեսվում է հերթական դիվանագիտական ճնշումը գործադրել եռակողմ հայտարարությունը չկատարող և  հումանիտար իրավունքը այլանդակ կերպով խախտող Ալիևի ռեժիմի նկատմամբ։

Գործող կապիտուլյանտների դավաճանության և ապիկարության արդյունքում ադրբեջանական բանտերում առ այսօր տառապող մեր տղաներին մոռանալու իրավունք ոչ ոք չունի»։