Երբ ես ասեցի, որ Թալիշն ընկել ա, Մատաղիսն ընկել ա, աչքս էին կոխում Արծրունի վիդեոները, ինձ դավաճան էին ասում․ պատերազմի մասնակից

Մերօրյա Պղինձ Արթինը (հայտնի սուբյեկտը) և  յուր ավատները այսօր Սյունիքում տեղի ունեցած դեպքերը անվանակոչում են որպես մեդիատեռոր։

Ուրեմն, սույն խմբակը անցած տարվա սեպտեմբերի 27-ից մի ողջ ժողովրդի, պետության ենթարկում են մեդիատեռորի էդ ջհանդամը, բայց որ մարդիկ արտահայտում են օբյեկտիվ ճշմարտությունը՝ էդ դարձավ մեդիատեռոր։

Ուրեմն, տեռորիստը դուք եք, Պղինձ Արթինի չոքերի մոտ աշխատող ԶԼՄ-ներն են, նախկին քվազի-լրագրող, իսկ այժմ պետական բարձրագույն պաշտոնյաններն են։

Երբ ես ասեցի, որ Թալիշն ընկել ա, Մատաղիսն ընկել ա, ինձ ասում էին. «Իյա՛, բա Արծրունը դրոշ ա ցույց տվել, բա Շուշանը էս ա ասում, էն ա ասում»։ Ասենք ես, որ գտնվել եմ համապատասխան վայրում, տեսել եմ զորքի անկանոն նահանջը, աչքս էին կոխում Արծրունի վիդեոները, ինձ դավաճան էին ասում։

Հիմա, ես որ 44 օր խաբվել եմ մեդիատեռորիստների կողմից, ողջամիտ կասկած ու անհանգստություն եմ արտահայտում, բարձրաձայնում՝ մեր օրերի Պղինձ Արթինի ավատներից, Պղինձ Արթինի անձնական օգտագործման ակտրները հիմա էլ ինձ ասում են մեդիատեռորիստ։

Տո ա՛յ խաբեբաներ, ա՛յ մեդիա տեռորիստ ստախոսներ, սեփական իմպոտենտ կառավարումը, սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգությունը թաքցնելու համար ինձ եկել վիրավորո՞ւմ եք։

Ձեր պահվածքից Արարատ լեռան կարգավիճակը չի փոխվում։

 

Արցախյան պատերազմների մասնակից Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից։