Ռուս սահմանապահները վերահսկողության տակ են պահում իրավիճակը Սյունիքի մարզում. Wargonzo

Ռուս սահմանապահները վերահսկողության տակ են պահում իրավիճակը Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում են Սյունիքի ուժային կառույցներում Wargonzo-ի աղբյուրները:

«Նաև, մեր տվյալների համաձայն, իրավիճակը Սև լճի տարածքում կայունանում է:

Բաքվի կողմից  սադրանք իսկապես եղել է, բայց ռուս բանակցողների փաստարկներն ազդեցություն են ունեցել, և ադրբեջանական զինվորները կասեցրել է նոր դիրքերի տեղակայումը:

Նշենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական զինված ուժերը փորձում են տեղակայել նոր դիրքեր կամ դիրքերի առաջխաղացում իրականացնել, այդ թվում` ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Այնուամենայնիվ, մեր սպաները զբաղվում են յուրաքանչյուր առանձին դեպքով՝ զսպելով սադրիչ գործողությունները»,- գրել է Wargonzo-ն:

102-րդ ռազմաբազայի զինծառայողներից ու խաղաղապահներից բացի, Սյունիքի մարզում տեղակայված են ռուս սահմանապահ զորամասեր: Նրանք նաև վերահսկում են իրավիճակը Սև լճի շուրջ: