Գազայի հատվածում զոհվել է 43 մարդ, այդ թվում՝ 13 երեխա

Առնվազն 43 մարդ, այդ թվում՝ 13 երեխա է զոհվել, ևս 296 մարդ վիրավորվել է Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծության հետևանքով, որը շարունակվում է մայիսի 10-ից, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Dunya Al Watan-ը:

«Իսրայելի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 43 մարդ, այդ թվում՝ 13 երեխա և երեք կին, ևս 296-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»,- ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են մեկ զոհի և երկու վիրավորի մասին: Իսրայելական կողմի զոհերի ընդհանուր թիվը 5 է: