Ստի ոտը կարճ է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։

Հունիսի 20-ին արտահերթ ընտրություն նշանակելու նախագահի հրամանագրից հետո երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել, հաստատել ընտրական միջոցառումների ժամանակացույցը և կարգը։ Գագիկ Մինասյանի հետ խոսեցինք ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին, արդյո՞ք դրանք առավել չեն նպաստի ընտրակեղծարարություններին։ Հաղորդման հյուրը մտավախություն հայտնեց, որ իշխանությունները կգնան այդ քայլին և ամեն ինչ կանեն վերարտադրվելու համար, հետևաբար ընտրական փոփոխություններն ինքնանպատակ չեն արվում։

Հաղորդման ընթացքում անդրադարձանք նաև Փաշինյանի՝ Սևանա լճի մակարդակի աննախադեպ աճին նպաստելու հայտարարությանը, որը ՀՀԿ ԳՄ անդամը ակնհայտ սուտ համարեց՝ հրապարակելով Սևանա Լճի մակարդակի բարձրացման վերջին տասը տարվա ցուցանիշները, որոնց համաձայն՝ Փաշինյանի իշխանության օրոք ամենաքիչն է լճի մակարդակը բարձրացել։

Խոսեցինք ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքից և ընտրական ցուցակից։ Ինչու ՀՀԿ-ը միավորվեց Վանեցյանի գլխավորած կուսակցությանը, և ինչու ըստ տեղեկությունների ՀՀԿ ցուցակում առանցքային դերակատարները չեն ընդգրկվելու։

Ի՞նչ հույսեր կան ընտրությունների արդյունքների հետ կապված։ Արդյո՞ք հնարավոր կլինի կանխել Փաշինյանի վերարտադրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում