Գազայի հատվածում ավիահարվածներից զոհվել է 30 մարդ

Գազայի հատվածի վրա իսրայելական հարվածների արդյունքում զոհերի թիվը հասել է 30-ի, որոնց թվում 10 երեխա։ Հաղորդվում է, որ վիրավորում ստացածների թիվը հասնում է 203-ի:

«Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների արդյունքում երկու օրվա ընթացքում սպանվել է 30 պաղեստինցի, այդ թվում տասը երեխա և մեկ կին: Եվս 203 մարդ վիրավորվել է», – գրում է ալ-Կիդրան:

Նշենք, որ Գազայի սահմանին վերջին տարիների ամենամեծ սրացումը սկսվել է երկուշաբթի երեկոյան: Այս ընթացքում Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը որսացել է դրանցից 200-ը: