Թուրքիան փորձում է միջամտել Իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը և ստանձնել «ասողի» դեր․ Razm.Info

Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը Գազայի հատվածում գնալով ուժեղանում է: Գազայի հատվածից հրթիռակոծվել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվը, քաղաքի օդանավակայանը, այլ վայրերում՝ նավթի պահեստ, նավթատար, ՋԷԿ և այլ ենթակառուցվածք: Իսրայելի տարբեր քաղաքներում շարունակվում են նաև հրեաների ու արաբների քաղաքացիական բախումները: Իսրայելն էլ հրթիռակոծում է Գազայի հատվածը:

Այս ամենի ֆոնին Թուրքիան փորձում է միջամտել հակամարտությանը և ստանձնել «ասողի» դեր: Մոտ 2 ժամ առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, որն այս պահին պաշտոնական այցով Սաուդյան Արաբիայում է, հայտարարել է, որ «արդեն բավարար չէ [Իսրայելին] միայն դատապարտելը, ժամանակն է միջազգային իրավունքի ուժով պաղեստինցիներին պաշտպանելու»: Ըստ նրա` պաշտպանելու տարբերակներից մեկն է, օրինակ, միջազգային զորախումբ ուղարկելը:

Նշենք, որ անցնող երկու օրվա ընթացքում Թուրքիայում ցույցեր էին ընթանում` Գազա թուրքական զորախումբ ուղարկելու պահանջով: Գրեթե համոզված ենք, որ ցույցերն ինքնաբուխ չեն և ուղղորդվում էին Թուրքիայի իշխանությունների կողմից:

Ադբյուր՝  Razm.Info