Թուրքիան ֆաշիզմի վերածննդի ջահակիր

Ֆաշիզմ՝ ծայրահեղ ռեակցիոն հոսանք, որը բնութագրվում է շովինիզմով, ռասիզմով, զավթողական պատերազմների նախապատրաստմամբ և սանձազերծմամբ՝ ուղղորդված էթնիկ ցեղասպանությամբ:

Սա «ֆաշիզմ» բառի իրավական մեկնումն է, որը վաղուց քաղաքակիրթ աշխարհն ուղարկել է քաղաքական աղբանոց, իսկ իրավաբանորեն դրանց կրողները ենթարկվում են քրեական պատասխանատվության։

Պարզվում է, որ մեր տարածաշրջանում այն պարարտ հենք ունի` ի դեմս Թուրքիայի ու հարևան մելիքության։ Մասնավորապես, շուրջ 30 տարի իրենց ու աշխարհին կերակրեցին, որ այս տարածաշրջանի տեր ու տնօրենն իրենք են, հայերը զավթել են իրենց հողերը, որ Երևանն իրենց պապերի հողն է, և արդարությունը վերականգնելու համար սանձազերծեցին պատերազմ՝ բռնազավթելով Արցախի շուրջ 90 տոկոսը։ Սյժմ ևս նախապատրաստվում են պատերազմի՝ աչքի տակ ունենալով Սյունիքն ու Երևանը։

Իրավաբանորեն` օրենքից դուրս հայտնված բորենիների այս ֆաշիստական հոսանքի իրավական, քաղաքական գնահատականը պետք է տրվի Հայաստանի կողմից, որպեսզի աշխարհը գնահատական տա։ Հայաստանը պարտավոր է առաջինն ինքը ճանաչել Արցախի ինքնորոշումը, որպեսզի աշխարհը գնահատական տա։ Հայաստանը պարտավոր է առաջինը բարձացնել տարածաշրջանում ֆաշիստ թուրքերի զավթողական գործողությունների խնդիրը, որպեսզի աշխարհը գնահատական տա։

Հայերն, իրավամբ, «թուրք» բառն ասոցացնում են «ֆաշիստ» բառի հետ, որը բացարձակ կապ չունի թուրք ժողովրդի հետ, ուստի ճիշտ պետք է ընկալել ու միշտ հիշել, թուրքի լավը չի կարող լինել, քանի չեն ձերբազատվել շովինիստական, ռասիստական հոսանքներից։

 

Լևոն Բաղդասարյան

«Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն