Սպանել Աստծո գենը (տեսանյութ)

Վիրուսով, ներարկիչով, պատվաստումով

 

«Սպանել Աստծո գենը». հենց այսպես է վերնագրված Յութուբում զետեղված այն տեսանյութը, որը ներկայացնում է ամերիկացի հայտնի բիզնես մագնատ, համակարգչային ծրագրավորող, իր ֆինանսական կարողություններով աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը հանդիսացող Բիլ Գեյթսի 13.04.2005թ. ելույթն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում` Պենտագոնում:

Դրանում խոսվում է գրիպով, կորոնավիրուսով մարդկանց արհեստականորեն վարակելու, պատվաստելու միջոցով նրանցում եղած, այսպես կոչված, «Աստծո գենը» ոչնչացնելու կամ, առնվազն, նվազեցնելու մասին, ինչի արդյունքում կսառեն նրանց զգացմունքները, ցանկությունները, հետաքրքրվածությունը հոգևորով, կրոնով…

Ես այս ամենի մասնագետը չեմ, գուցե կգտնվեն մասնագետներ, որոնք կկարողանան ավելի ճիշտ ընկալել ու մեկնաբանել նոր կորոնավիրուսի ասպարեզ գալուց կամ ասպարեզ նետվելուց դեռ 14 տարի առաջ Յութուբում զետեղված այս տեսանյութը, բայց կարող եմ ասել հետևյալը` եթե Բիլ Գեյթսն է ասում, ուրեմն, հավանաբար, մի բան գիտի…

Վերոնշյալ տեսանյութը դիտելուց հետո Բիլ Գեյթսի, կորոնավիրուսային համավարակի, պատվաստումների մասին էի մտածում, երբ լրահոսում աչքովս ընկավ արտերկրի ԶԼՄ-ներում հրապարակված մի տեղեկատվություն. Ռումինիայում գտնվող Դրակուլայի ամրոցը դարձվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների կենտրոն:

Կենտրոնական Ռումինիայի Բրան ամրոց այցելուներին առաջարկվում է անվճար կորոնավիրուսի պատվաստանյութ, ավելի որոշակի` «Pfizer/ BioNTech»-ի պատվաստանյութը: Ամրոցը, որը կառուցվել է 14-րդ դարում, կոչվում է Դրակուլայի ամրոց:

Ասվում է, որ բժիշկները ստեղծագործորեն են մոտեցել խնդրին. նրանք ժանիքների փոխարեն, ներարկիչներով դիմակներ են կրում և խոստանում այցելուներին «կծել» պատվաստումների կենտրոնում, որը բացվել է հենց ամրոցում: Կառավարության նպատակն է մինչև սեպտեմբեր պատվաստել 10 միլիոն մարդու, բայց ռումինացիների գրեթե կեսն ասում է, որ չի պատրաստվում պատվաստվել. սա Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նկատմամբ անվստահության ամենաբարձր ցուցանիշներից մեկն է` համաձայն «Globesec» ընկերության սոցիոլոգների հարցման:

Ինչպես հայտնի է, կոմս Դրակուլան նշանավոր վամպիր էր` հայտնի Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպից: Որպես վամպիրի նախակերպար, Դրակուլան հայտնվել է բազմաթիվ ստեղծագործություններում, դրանցից մեկն էլ «Դրակուլա. Խավարի Իշխանը» («Dracula. Prince of Darkness») ֆիլմն է (1965թ.): Մտածում ես` Ռումինիայի կառավարությունը կամ առողջապահության պատասխանատուներն այլ վայր չե՞ն գտել` կորոնավիրուսի դեմ պատվաստումների կենտրոն բացելու համար, թե միտումնավոր են հենց այդ կերպ վարվել…  Գուցե նրա՞ համար, որ Բիլ Գեյթսի հետ միասին ապացուցեն` դավադրության տեսությունը եթե տեսություն է, ապա հիմնված է փաստերի վրա:

Քանի որ խոսք եղավ «Pfizer / BioNTech»-ի «Pfizer» պատվաստանյութի մասին, ապա նշենք հետևյալը. պարզվում է, դրա կողմնակի հետևանքների պատճառով մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան նույնիսկ տխրահռչակ «AstraZeneca»-ինը: Այս տեղեկատվությունը վերջերս հրապարակել է Ուղղակի ներդրումների ռուսաստանյան հիմնադրամը` համեմատելով տարբեր պատվաստանյութերով  պատվաստումից հետո մահացության ցուցանիշները: Ցուցակի առաջատարն ապրիլի 19-ի դրությամբ հենց «Pfizer / BioNTech»-ն է` պատվաստանյութի 1 միլիոն դոզայի դիմաց պաշտոնապես արձանագրված մահվան 39.4 դեպք:

Ուսումնասիրության հեղինակներն ուսումնասիրել են հրապարակավ մատչելի տվյալները 13 երկրներում (Հնդկաստան, Բրազիլիա, Արգենտինա, Չիլի, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Իտալիա, Նորվեգիա, Դանիա և Ռուսաստան) կիրառվող պատվաստանյութերի մեկ միլիոն դոզաների օգտագործումից հետո մահվան դեպքերի վերաբերյալ: Պատվաստումների դեպքերը հաշվի են առնվել, երբ մարդը պատվաստանյութի առնվազն մեկ դոզան ստացել է:

Ինչպես հետևում է ուսումնասիրության արդյունքներից, պատվաստանյութերի ներարկումից հետո պատվաստանյութի 1 միլիոն դոզայի դիմաց մահացության միջին ցուցանիշը կազմել է` «Pfizer / BioNTech»- 39,4, «Moderna»- 20,2, «AstraZeneca»- 12,8, «Johnson & Johnson»- 7.5, «Sputnik V»- 2:

Մոտ 20 օր առաջվա դրությամբ միայն Ավստրիայում ավելի քան 40 մարդ էր մահացել «Pfizer / BioNTech»-ով պատվաստվելուց հետո:

Երկրները նաև հաղորդել են «AstraZeneca»-ի պատվաստումից հետո թրոմբոցի առաջացման ու մահվան դեպքերի մասին, ներառյալ` Բրիտանիան, Լատվիան, Ֆրանսիան: Նման տվյալների ֆոնին մի շարք պետություններ սկսեցին դադարեցնել պատվաստանյութի օգտագործումն իրենց տարածքներում: Բայց, չնայած դրան, «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվածը կամ դավաճանի իշխանությունը Հայաստան բերեց հիմնականում հենց այդ` «AstraZeneca» պատվաստանյութը (24 000 դեղաչափ), փոխանակ դրա փոխարեն բերեր անհամեմատ անվտանգ և արդյունավետ «Sputnik V»-ն (նշենք, որ կորոնավիրուսի դեմ որևէ պատվաստանյութի անվտանգություն դեռ հնարավոր չէ երաշխավորել, դրա համար բավարար ժամանակ է պետք): Ընդ որում, իշխանության գնած ու Հայաստան բերած «AstraZeneca» պատվաստանյութի պահպանման ժամկետը հաշված օրերից լրանում է: Դրա համար է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում անօրինականորեն պատվաստումներ կազմակերպելով, փորձում են հապշտապ իրացնել այն:

Երեկ հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը հրաժարվել «AstraZeneca»-ից: Նույնիսկ Եվրահանձնաժողովը… Եվրահանձնաժողովը հրաժարվել է 2021թ. 2-րդ կիսամյակի համար երկարաձգել բրիտանա-շվեդական «AstraZeneca» պատվաստանյութի մատակարարման պայմանագիրը: Իսկ ինչո՞ւ…

Ըստ պաշտոնական բացատրության, որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ընկերությունը չի կատարել պայմանագրով նախատեսված պատվաստանյութերի մատակարարմանն առնչվող պարտավորությունները և պատասխանատու է համարվում Եվրամիության անդամ երկրներում պատվաստումների արշավները հետաձգելու համար:

Սակայն վերոնշյալ բացատրությունը հավանաբար քողածածկույթ է, իսկ հրաժարվելու իրական պատճառն այն է, որ ԵՄ անդամ շատ երկրներում բնակչության ստվար զանգվածներ, բազմահազար մարդիկ հրաժարվում են «AstraZeneca»-ով պատվաստվել` աշխարհում դրա կիրառման հետ կապված մի շարք սկանդալային դեպքերից հետո: ԶԼՄ-ները թերևս առավել շատ են անդրադարձել հենց այս պատվաստանյութի կիրառումից հետո առաջացած բարդություններին, այդ թվում նաև` մահվան դեպքերին: Նշված դեպքերից հետո Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սկսել են պատվաստումների ու դրանից հետո առաջացած բարդությունների հնարավոր կապի վերաբերյալ հետազոտությունները: Արդյունքում` EMA- ն ընդունել է կապի գոյությունը, ԱՀԿ-ն` ոչ:

Արդյունքում` նշված պատվաստանյութով պատվաստումների արշավները կասեցվել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Բուլղարիայի և եվրոպական այլ երկրների կողմից: Նրանցից որոշները հետագայում վերսկսեցին պատվաստումները:

Ինչպես հայտնի դարձավ այսօր, Սլովակիան դադարեցրել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca»-ով բնակչության պատվաստումը՝ կապված պատվաստված 47-ամյա կնոջ թրոմբոցից մահվան հետ: Այս մասին ասել է երկրի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սուզանա Էլիաշովան:

«Ներկայումս այն մարդիկ, որոնք սպասում են այս պատվաստանյութի 2-րդ դեղաչափին, կստանան այն, նրանց պատվաստումը, որոնք պետք է ստանային 1-ին դեղաչափը, կասեցվել է»,- ըստ TA3 հեռուստաալիքի, ասել է Էլիաշովան:

Ավելի վաղ Սլովակիայի դեղորայքային պրեպարատների վերահսկման պետական ​​ինստիտուտը (SIDC) հաստատել էր երրորդ անձի մահը «AstraZeneca»-ով պատվաստումից հետո:

Ավելին. NRK-ի հաղորդման համաձայն, Նորվեգիայում փորձագետների կառավարական կոմիտեն խորհուրդ է տվել բացառել բրիտանա-շվեդական «AstraZeneca» և ամերիկյան «Johnson & Johnson» (J&J) ընկերությունների մշակած պատվաստանյութերը COVID-19- ի դեմ զանգվածային պատվաստման համար առաջարկվող պատվաստանյութերի ցուցակից: Հիշյալ կոմիտեի փորձագետները հավանաբար մի բան գիտեն…

Նորվեգիայի հանրային առողջության ազգային ինստիտուտը (FHI) նույնպես խորհուրդ է տվել դադարեցնել «Johnson & Johnson» ընկերության «Janssen» պատվաստանյութի զանգվածային օգտագործումը: Ինստիտուտի տնօրեն Կամիլա Ստոլտենբերգը հայտարարել է, որ հայտնի չէ, թե որքան մեծ է այս պատվաստանյութի օգտագործման ռիսկը, և, հետևաբար, պարզ չէ նաև, թե ինչ օգուտ կա նրա կիրառումից:

 

Արթուր Հովհաննիսյան