Րոպեներ առաջ Օպերայի տարածքից բերման են ենթարկել Հակոբ Բերբերյանին՝ առանց պատճառը բացատրելու. իրավապաշտպան

Հակոբ Բերբերյանին րոպեներ առաջ բերման են ենթարկել Օպերայի մոտակայքից՝ առանց պատճառը բացատրելու։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Բերման ենթարկելու պահին Հակոբը տաքսի էր սպասում։ Ներկայում Հակոբը ոստիկանության կենտրոնականի բաժնում է»,- գրել է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Հակոբ Բերբերյանը կալանավորվել էր նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։

2021 թվականի ապրիլի 8-ին Հակոբ Բերբերյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է չհեռանալու մասին ստորագրության: