Կենտրոնի թաղապետի տեղակալն ու թաղապետարանի աշխատակիցը ձերբակալվել են. հարուցվել է քրեական գործ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը, որոնց մասնակցությամբ այսօր՝ մայիսի 11–ին,  թաղապատերանում ծեծկռտուք էր եղել, ձերբակալվել են։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից։

Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով), իսկ միջադեպի մյուս մասնակիցը՝ ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասով (խուլիգանությունը, որի զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Նշենք, որ այսօր՝ առավոտյան ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջև: