«Հայոց Հայրենիք» կուսակցության կոչը համազգային մոբիլիզացիա հայտարարելու մասին…

Հարգելի հայրենակիցներ

Դիմում ենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին, արտերկրում մշտապես կամ ժամանակավոր բնակվող ողջ հայությանը, Հայաստանն իրենց հայրենիքը համարող, նրա ներկայով ու ապագայով մտահոգ և հզոր Հայաստան երազող բոլոր եզդիներին, քրդերին, ասորիներին, ռուսներին․․․ բոլորին․․․

Քույրեր ու եղբայրներ․․․ Ժամը պատմական է։ Այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ուղղակի մասնակցությունն ունենալ Հայրենիքի պատմության կերտման պատվավոր և անհրաժեշտ գործում։ Կանցնեն ժամանակներ, և մենք կկարողանանք հպարտորեն պատմել մեր թոռներին, թե ինչպես մեկ կամք ու բռունցք դարձած հաղթահարեցինք անհաղթահարելի թվացող, մեզ պատուհասած արհավիրքը։ Ինչպես, միավորվելով, կարողացանք ապահովել մեր հետնորդների ազատ, անկախ, հզոր հայրենիք ունենալու իրավունքը։ Ինչպես կարողացանք տարբերակել սուտը ճշտից, կեղծը անկեղծից, խաբկանքը՝ իրականից, արդարն անարդարից։ Կպատմենք, թե ինչքան բարդ ու դժվար էր տարբերակել նույն կարգախոսներ հայտարարած հայրենասերն հայրենադավից, ըմբոստը՝ սադրիչից, ազգածախ խելագարը ազգանվեր ծռից, թաքնված թրքահոգի պիղծ լրտեսին հայի գենը կրող նվիրյալից։ Կասենք․․․․ դժվար էր, բայց կարողացանք․․․

Այդ ասելու իրավունքը մենք կարող ենք ձեռք բերել այսօր․․․ բաց ճակատով, հպարտ, պարզերես ապագա սերունդների աչքերին նայելու ԻՐԱՎՈՒՆՔ․․․

Վերը ներկայացրածն անկատար երազանք չթողնելու, մեր արժանավոր հայրերին ու պապերին արժանի լինելու, մեր ազգի ու պետության լինելիության համար իրենց կյանքը զոհած մեր զավակների արյան սրբությունն արժեվորելու համար, «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունը հայտարարում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ․․․

«ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ԱԶԳԻ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴՐՈՇ Է ԾԱԾԱՆԵԼ ազգակործանի ու նրա թաքնված ու բացահայտված աջակիցների դեմ՝ նրանց արմատախիլ անելով պատմության աղբանոց նետելու վճռականությամբ

ՈՒՆԵՆՔ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՎԻՐՅԱԼԻԴ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ:

ՄԻԱՍՆԱԲԱՐ ԿԵՐՏԵՆՔ ՄԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

«Հայոց Հայրենիք» կուսակցություն

ք․ Երեան 11․05․2021