Մեր իշխանություններին մերկացնող ռազմագերիների մասին ի՞նչ փաստաթղթեր կարող է հրապարակել ՌԴ-ը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Երեկ իրավունքի ուժով ԱԺ-ը լուծարվեց, և Արմեն Սարգսյանն էլ ստորագրեց հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր։ Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ընտրությունների հետ կապված ակնկալիքներից և մտավախություններից՝ արդյո՞ք ընտրությունները չեն նպաստի այսօրվա իշխանությունների վերարտադրմանը, կկեղծվե՞ն ընտրությունները, և դրանք կանխելու հնարավորություններ կա՞ն։

Անդրադարձանք Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երկու նախագահներին ուղղված քաղաքական կոչին՝ միավորվելու և ազգային համաձայնությամբ իմքայլականների դեմ պայքարելու համար՝ պայմանով, որ որևէ նախագահ չի մասնակցելու ընտրություններին իր դեմքով։ Ըստ քաղաքագետի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված քայլ է՝ նրա մասնակցությունն այս ընտրություններին կասեցնելու նպատակով։

Գագիկ Համբարյանն անդրադարձավ նաև հայ ռազմագերիների թեմային՝ չբացառելով, որ այդ հարցն իշխանությունների կողմից կօգտագործվի նախընտրական փիառի և կաշառքի նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում