Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Երուսաղեմի բախումների առնչությամբ, հայտարարություն է տարածել․

«Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»,-նշվում է հայտարարությունում։