Անկախ Արցախ արդեն գոյություն ունի․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի տարածքում անկախ Ղարաբաղ չի կարող գոյություն ունենալ, թվիթերյան իր միկրոբլոկում գրել է.

«Ալիևը պնդում է, թե «Ադրբեջանի տարածքում անկախ Ղարաբաղ չի կարող գոյություն ունենալ», մոռանալով, որ

Ա) Արցախը Ադրբեջանի տարածք չէ.

Բ) Անկախ Արցախ արդեն գոյություն ունի.

Գ) Իսկ քննարկումները պետք է ընթանան միայն իրականության և հայրենիքում մեր իրավունքների միջազգային ճանաչման շուրջ»,- գրել է Բեգլարյանը: