«Երկու ամիս առաջ գիտակցեցի, որ աստված եմ»․ հրապարակվել է Կազանում հրաձգության հեղինակի հարցաքննությունը (տեսանյութ)

Համացանցում հասանելի է դարձել Կազանի թիվ 175 դպրոցի ուղղությամբ կրակ բացած 19-ամյա Իլնազ Գալյաևի հարցաքննության տեսանյութը:

«Ես գիտակցեցի, որ աստված եմ: Ուղղակի  դա անմիջապես չհասկացա, մոտ երկու ամիս առաջ: Ամռանը մի հրեշ սկսեց արթնանալ իմ մեջ: Ես սկսեցի ատել բոլորին: Ես միշտ ատել եմ բոլորին: Ես սկսեցի էլ ավելի ատել»,- «Իզվեստիան» մեջբերել է նրա խոսքերը։

Ըստ «Իզվեստիայի»՝ մայիսի 4-ին բիզնեսի աջակցության թաթարական ինստիտուտի չորրորդ կուրսի ուսանող Գալյաևը ստեղծել է մասնավոր թելեգրամյան ալիք, որը բաժանորդ չուներ, որտեղ մայիսի 11-ին՝ ժամը 8։57-ին, նա տեղադրել է իր դիմակավորված լուսանկարը և հայտարարել, որ մտադրություն ունի «շատ մարդկանց սպանել»:

Հստակեցվում է նաև, որ այս տարվա փետրվարից ի վեր հանցագործը զանգահարել է խանութներ և հետաքրքրվել դիպուկահար հրացանի բաղադրիչներով, իսկ մարտից նա սկսել է թույլտվություն տալ:

Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր՝ առավոտյան, ուսումնական հաստատության շենքում։ Քոլեջի 19-ամյա ուսանողը տեղի դպրոցում կրակ է բացել։ Ըստ իշխանության տվյալների՝ զոհվել է 7 աշակերտ և ուսուցչուհին, 21 մարդ տուժել է։

Հարցաքննության տեսանյութը՝ այստեղ։