ԱՆ-ը հեռացրել է կորոնավիրուսի պատվաստումը որպես պարտադրանք ներկայացնող գրառումը

Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում արված և քիչ հետո հանված գրառման կապակցությամբ հիշեցնում ենք.

  1. Պատվաստումը կամավոր է:
  2. Չկա որևէ գիտական ապացույց, որ Քովիդ-19-ի դեմ ամեն մի պատվաստման հետևանքով առաջանում է ավելի կայուն իմունային պաշտպանվածություն, քան հիվանդանալու և ապաքինվելու դեպքում:
  3. Չկա ողջամիտ բացատրություն, թե ինչու Քովիդ-19-ով հիվանդացած մարդը պետք է հիվանդանալուց հետո առնվազն առաջիկա ամիսների ընթացքում պատվաստվի, հատկապես պատվաստանյութի դեֆիցիտի պայմաններում:
  4. Բնակչության հետ աշխատանքը կազմակերպեք գրագետ, առանց շանտաժի, ագրեսիվ քարոզչության ու անհիմն պնդումների։ Դա է հաջողության հասնելու միակ գրավականը:

Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն