Ռազմագերիների վերադարձի միակ իրական շահառուն վերջիններիս ծնողներն են…

Պատերազմի ավարտից ավելի քան 6 ամիս է անցել, սակայն ստորագրված եռակողմ հանաձայնագիրը չի պահպանվում և հայ ռազմագերիները շարունակում են պահվել ադրբեջանական բանտերում։

Առաջին հայացքից ռուսական կողմին է ձեռնտու գործընթացի դանդաղումը, քանզի արտահերթ ընտրություններից առաջ այն կարող է օգնել նախընտրելի թեկնածուի փիառի հարցում։

Այսուհանդերձ, գործընթացի վիժեցման գործում մեղադրել բացառապես ռուսական կողմին՝ նույնպես անմտություն է։

Գերիների վերադարձի ձգձգման գլխավոր շահառուն նիկոլն է։

Պլանավորած պայմանավորվածություններն ի կատար ածելու համար նիկոլը պատերազմ հրահրեց՝ փորձելով կոցկել ակնհայտ պետական դավաճանության փաստը։

Նույն տրամաբանությամբ առաջնորդվելով՝ քաղաքական դիակը, Ալիևի հետ նախապես համաձայնեցնելով, վիժեցնում է գերիների վերադարձը, ինչը նորանոր զիջումների պատրվակ կարող է հանդիսանալ։

Վերջին պարբերությունը լիովին նկարագրում է նաև թշնամու ցանկություններն ու հետաքրքրությունները։

Ադրբեջանական կողմը Հայաստանից խնդրել է իրեն տրամադրել ականապատված տարածքների քարտեզները, ինչին ի պատասխան հայկական կողմը չի բարձրաձայնում որևէ պահանջի կամ նախապայմանի մասին, այս պահը պետք էր օգտագործել գերիների վերադարձն արագացնելու համար։

Հ.Գ. Ցավալիորեն, հայ ռազմագերիրների վերադարձի միակ իրական շահառուն վերջիններիս ծնողներն ու հարազատներն են։

Մնացած կողմերը՝ խնդիրը սեփական շահին ծառայեցնելու մոտեցում են որդեգրել։

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից