Հրեշավոր քիմեր կորոնավիրուսը և պատվաստման վտանգները (տեսանյութ)

Արթուր Հովհաննիսյանի հյուրն է բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը

 

Անթույլատրելի է հասարակական վայրերում մարդկանց պատվաստումը, օրենսդրությամբ սահմանված չափորոշիչների խախտումը: LIVEnews.am-ի տաղավարում մեր զրույցի ընթացքում այս մասին ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

Բժշկի հավաստմամբ, երբ պետությունը խախտելով այդ նորմերը, փորձում է իրացնել COVID-19-ի դեմ պատվաստանյութը, այդ դեպքում բնական է, որ բնակչության շրջանում անվստահության մթնոլորտ է ստեղծվում, ցանկացած պատվաստման նկատմամբ մարդիկ վատ են տրամադրվում:

Երևանի Հյուսիսային պողոտայում, ընդհանրապես, հասարակական վայրերում պատվաստումներն իրականացվում են առանց տեղամասային թերապևտի կողմից տրված տեղեկանքի` առ այն, որ տվյալ անձը չունի հակացուցում պատվաստման համար, այսինքն` հետպատվաստումային բարդությունների համար չի հանդիսանում ռիսկի խմբի ներկայացուցիչ:

«Նման մոտեցումը, նման, այսպես ասած, խուժանությունը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել»,- տեղեկացնելով վերոնշյալի մասին, ասաց Գևորգ Գրիգորյանը և հավելեց, որ պատվաստումից առաջ միայն ճնշումը չափելը դեռ բավարար չէ եզրակացնելու համար, որ տվյալ մարդն առողջ է:

Պատվաստումից առաջ չի ստուգվում նաև տվյալ մարդու օրգանիզմում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների առկայությունը, դրանց տիտրը, ըստ մեր զրուցակցի, եթե դրանց բավարար քանակություն կա, ինչո՞ւ պատվաստվել… Մարդկանց պատվաստում են առանց թեստավորման:

«Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք նոր պատվաստանյութի հետ, որն ունի ընդամենը 6-7 ամսվա հետազոտման պատմություն»,- ասաց բժիշկը:

Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց պատվաստանյութերից բխող վտանգներին, դրանց, ինչպես նաև շնչադիմակների արդյունավետության, շնչադիմակներ օգտագործելու նպատակահարմարության հարցերին, նոր կորոնավիրուսի` վերջերս ի հայտ եկած նոր և առավել վտանգավոր շտամներին, վարակվելուց, հիվանդանալուց պաշտպանվելու խնդրին, հիվանդացության ու մահացության իրական վիճակին, առկա սպառնալիքներից պաշտպանվելու նպատակով, Հայաստանում համապատասխան հսկողության բացակայությանը…