Ինչու՞ է Եվրահանձնաժողովը հրաժարվել «AstraZeneca»-ից

Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը «Ֆրանս ինտեր» ռադիոյին տված հարցազրույցում նշել է, որ Եվրահանձնաժողովը հրաժարվել է երկարաձգել բրիտանա-շվեդական «AstraZeneca» պատվաստանյութի մատակարարման պայմանագիրը:

Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ընկերությունը չի կատարել պայմանագրով նախատեսված պատվաստանյութերի մատակարարմանն առնչվող պարտավորությունները և պատասխանատու է համարվում ԵՄ անդամ երկրներում պատվաստումների արշավները հետաձգելու համար:

ՀՀ ԱՆ