Քվեարկելուց հիշեք մեր զոհված տղաներին (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ, երգահան Աննա Հովները։

Վերջին հարյուրամյա մեր պատմության հաղթանակները կապված են հենց մայիս ամսվա հետ՝ 1918 թ. Մայիսի 28, 1945 թ. Մայիսի 9-ը, 1992 թ. Մայիսի 8՝ Շուշիի ազատագրում: Այս տարի մեր տոները գողացված են, և մայիսի 8-ը և 9-ը նշանավորվեցին որպես պայքարի օրեր։

Աննա Հովների հետ անդրադարձանք «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդների՝ մայիսի 8-ին իրականացրած ակցիային, որի շրջանակներում նրանք այցելել են ՀՀ Ազգային Հերոս Արկադի ՏերԹադևոսյանի շիրիմին՝ իրենց հետ տանելով Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի մակետը, այնուհետև նամակներ փոխանցել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի դեսպանատներին, ինչպես նաև ՄԱԿ-ի գրասենյակին և Եվրամիության և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների գրասենյակին: Նամակում բարձրաձայնվում են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա ավարտից ցայսօր Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, գերիների վերադարձի և պատմամշակութային արժեքների ոչնչացման դեպքերը և այս առնչությամբ միջազգային հանրությունից և դավադիր իշխանություններից մեր պահանջները։ Ակցիան ավարտվել է՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մակետը տեղադրելով  ՀՀ կառավարության շենքի մոտ։

Բանախոսի հետ խոսեցինք նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հանրահավաքի և տպավորությունների մասին, և Աննա Հովների խոսքով՝ կարևորագույն ձեռքբերումն այն էր, որ ժողովուրդը արթնացել է արդեն, ինչը ոգևորիչ է։

Մանրամասները՝ տեսանյութում