Ի՞նչ հիմնավորմամբ է քաղաքում ծառայող ոստիկանը ավելի բարձր վարձատրվում, քան սահմանը պահող զինվորականը. Թագուհի Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ հարցը մարտի 6-ին գրավոր ներկայացրել է, բայց պատասխան դեռ չի ստացել.

«Ի՞նչ հիմնավորումներ են քաղաքային պայմաններում ծառայություն իրականացնող ոստիկանության սպան՝ կոչումով լեյտենանտ, ավելի բարձր վարձատրվում, քան հակառակորդի հետ անմիջական շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող և նրանից կոչումով 2-3 աստիճան բարձր զինվորականը:

Արդյո՞ք քաղաքային պայմաններում ծառայություն իրականացնող ոստիկանության սպայի ծառայությունը շատ ավելի կարևոր է, ծանր, քան պետական սահմանների պաշտպանությունն իրականացնող  սպայինը»:

Փաշինյանը պատասխանեց՝ քանի որ հարցը գրավոր է ներկայացրել՝ պատասխանը կստանա գրավոր: