Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, հարևա՞նը, թե՝ բարեկամը. Բագրատյանը Փաշինյանին

Թուրքիայի հետ Հայաստանի թշնամությունը պետք է կառավարելի լինի: Այս մասին մայիսի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ ժողովում վարչապետի ընտրության քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Աննկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց․ «Թուրքիան Հայաստանի թշնամի՞ն է, հարևա՞նը, թե՝ բարեկամը»։

Փաշինյանը պատասխանեց. «Թուրքիան և՛ մեր թշնամին է, և՛հարևանը։ Սովորաբար թշնամի են լինում հարևան պետությունները։ Դժվար կլիներ պատկերացնել, որ հասարակածից ներքև գտնվող որևէ պետություն այսօր համարվեր մեր թշնամին։ Եթե այդպիսի բան տեղի ունենա, դա կնշանակի, որ մեր երկիրն իր կարողություններով շատ է գերազանցում այլ պետությանը։- Այսօր միայն գերտերությունները թշնամիներ ունեն իրենց տարածաշրջանից դուրս: Մենք ասում ենք միայն, որ վերջապես ժամանակն է գրանցել. այդ թշնամությունը պետք է վերահսկել եւ պետք է կառավարել այն, քանի որ երբ այն հասնում է իր գագաթնակետին, ցանկացած պահի կարող է պայթյուն տեղի ունենալ»,- պարզաբանեց Փաշինյանը: