Իրանի ԱԳՆ խոսնակը՝ Իրանից Արցախ բեռների տեղափոխման լուրերի մասին

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Իրանից Լեռնային Ղարաբաղ բեռներ առաքելու տեղեկություններին և Ադրբեջանում արձագանքներին։ Այս մասին գրում է Khabar Online-ը։

«Ես բոլորին հրավիրում եմ օգնել հետպատերազմյան համագործակցությանը և ձեռք բերված պայմանավորվածություններին»,-ասել է Խաթիբզադեն, հավելելով, որ պետք է խուսափել չհաստատված տեղեկությունների տարածումից: