Դավիթ Բաբայանը անդրադարձել է Կարմիր Շուկա գյուղը ռազմագերիների հետ փոխանակելու հարցին. Sputnik Արմենիա

Կարմիր Շուկա գյուղը ռազմագերիների հետ փոխանակելու հարց չի դիտարկվում, Sputnik Արմենիային ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը։

Ավելի վաղ «Коммерсант» թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները առևտրի առարկա են դարձել։

«Այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Եթե մենք այդ ձևաչափով շարժվենք, ապա մեր հայրենիքից ոչինչ չի մնա։ Իհարկե, մեր գերիները, ռազմագերիները, նրանց ազատելը առաջնահերթություն է մեզ համար։ Բայց Ադրբեջանը, նման սադրանքների դիմելով, չի պատրաստվում ազատել նրանց»,-նշեց Բաբայանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: