Կարճ ասեմ. անպայման վերականգնվելու է Երկրի տարածքային ամբողջականությունը․ Դանիելյան

Շուշին, Հադրութը վերադարձնելու մասին այս օրերին ավելի կրքոտ խոսում են նրանք, ովքեր գրավոր արձանագրել են, որ «կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», մինչդեռ՝ բանավոր ըմբռնել են, որ ադրբեջանցիները, այո, պետք է կանգ կառնեն Շուշիում և Հադրութում, իսկ այ մեր Երկրի զինված ուժերին դա չի վերաբերելու։

Կարճ ասեմ. անպայման վերականգնվելու է Երկրի տարածքային ամբողջականությունը, միայն այդպես վառ կպահենք նահատակների փառավոր հիշատակը։ Եվ կխնդրեի չհարցնեք՝ այդ ինչպե՞ս. ինքս բոլորի համար ընդունելի պատասխան չունեմ, կունենամ, երբ բոլորս դա կամենանք …

 

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։