Նոյեմբերի 23-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել և վնասազերվել է 25 608 պայթյունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղում:

«Ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահմանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում քսանյոթ դիտակետում»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Ինչպես նշվում է, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժն ու քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների իրականացումը:

«Հունանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Վերջին մեկ օրում ստուգվել է 10 շինություն, մաքրվել է 6 հա տարածք, 4 կմ ճանապարհ: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2093 հա տարածք, 647.3 կմ ճանապարհ, 1758 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության կառույց, հայտնաբերվել և վնասազերվել է 25 608 պայթյունավտանգ առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ: