ԱՄՆ-ը դիմակը պատռում է. պատրաստվեք ևս մի հերթական պատերազմի

Ես դիմում եմ ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ արցախահայությանը. լավ, «ձեր լեհերն օգնե՞լ են ձեզ», տվյալ դեպքում՝ ամերիկացիները: Տեսեք, թե որքան ուրախություն և խանդավառություն կա Ամերիկայում, Կոնգրեսում. Բայդենը վերացրեց խոչընդոտը ԱՄՆ-ից ռազմական օգնության շարունակման և ավելացմանը Ալիևի ֆաշիստական ​​ռեժիմին: Բրա՛վո, Ամերիկա, ԱՄՆ-ը ակնհայտորեն ապացուցեց, որ Թուրքիան և «կովկասի-թաթարստանը» 2020-ի աշնանը իրականացրին այն, ինչ ԱՄՆի համար ցանկալի էր 1992-ի ամռանից: Հիշե՛ք Արցախի համար տխրահռչակ «Գոբլի պլանի» առաջին իսկ «ի հայտ գալու» մասին… Այո-այո, հայեր, «Գոբլի պլան»: Ամերիկացիները պատրաստեցին ձեզ ստորացնելու, նվաստացնելու և ջախջախելու ծրագիր 1992-ի ամռանը և ուղարկեցին Տեր-Պետրոսյանի վարչակազմ, որը, մինչ այս դավաճանի պաշտոնավարումից հեռացումը, փորձեց իրականացնել այս հակահայկական ծրագրերը («Գոբլի պլան» ուներ մի քանի տարբերակ…), այդ թվում՝ Տեր-Պետրոսյանի խորհրդականի ձեռքով. ոմն (բայց՝ ԱՄՆ քաղաքացի) Ժիրայր Լիպարիտյանի ձեռքով:

Ես հիշեցնում եմ Հայաստանին և Արցախին, որ վերջերս ԱՄՆ նախագահը երկարաձգեց «Ազատության աջակցության մասին ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի ուղղակի օգնությունը Ադրբեջանին, ներառյալ ռազմական օգնությունը: Ավելին, անգամ այս պայմաններում Երևանում գտնվեցին քաղաքական իմաստով անհեռատես մարդիկ, ովքեր մինչևիսկ հիացած էին: Նրանց մեկնաբանությունների իմաստը հետևյալն է. թե, իբր՝ «միջազգային իրավիճակն այժմ փոխվել է, և մենք պարարտ հող ունենք այս համագործակցությունն ավարտին հասցնելու համար»: Եվ ինչ-որ մեկը` ֆաշիստական նեոբանդերական Ուկրաինայից Իլյա Կուսան, անմիջապես աջակցեց այդ մարդկանց. «Այս հարցում ոչ մի նոր բան չի պատահել, և պետք է աշխատել ոչ թե Բայդենի, այլ Կոնգրեսի հետ: Անհրաժեշտ է լոբբինգ իրականացնել 2001-ի այս փոփոխության վերացման կամ նոր ակտի համար, որը կխստացնի ֆինանսական աջակցության տրամադրումը այն երկրներին, որոնք խնդիրներ ունեն մարդու իրավունքների և մամուլի ազատության և ժողովրդավարության հետ կապված»: Բայց ինչու են անամոթաբար խաբում հայ ազգին երևանյան անհեռատեսները ու նեոբանդերական Կուսան,  թե իբր «պետք է աշխատել միայն ու միայն  Միացյալ Նահանգների հետ»: Ամերիկայի հետ, որը Արցախի Հանրապետության պետականության կործանման սցենարիստն ու բեմադրող է: Կրկին. բոլորս միասին հիշում ենք «Գոբլի պլանը», անկախ այդ ծրագրի որ տարբերակի մասին է խոսքը, փուլերից մեկում այս հակահայկական ծրագիրը դարձավ «Բրայզայի պլան», ապա՝ «Հոգլանդի պլան», սրանք Ամերիկայից ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու նախկին համանախագահների ազգանուններ են…

Դե ի՞նչ. ամբողջ աշխարհի հայերն իրենք էին արժանի ԱՄՆ-ի այս «գործողություններին» իրենց դեմ, հաշվի առնենք, որ 90-ականներին չկային «վլադիմիրպուտիններ», իսկ Ռուսաստանը, որպես այդպիսին, գրեթե գոյություն չուներ, ուստի որոշ կեղծ հայրենասերների «հեկեկոցը»՝ թե «Ռուսաստանն ու հայերի ռուսամետ կողմնորոշումը մեղավոր են ամեն ինչի համար», այստեղ չի գործի: 1992-ին Ռուսաստանը գոյություն չուներ, մեր մեջ ասած, և ամերիկացիներին (կարդում ենք. նաև սիոնիզմին և Իսրայելին) անհրաժեշտ էին՝ Արցախն առանց հայերի և «Զանգեզուրի միջանցքը»: Սատանայի աստվածացումը միշտ պատժվում է, նույնիսկ՝ Աստծո կողմից: Ահա թե ինչու ԱՄՆ-ը այժմ ոտքերը սրբում է հայերի վրա, տրորելով մեզ: Սատանան բացահայտ ուրախանում է հայերի դյուրահավատության համար՝ գոհունակությամբ շփելով ձեռքերը և հայերի մահապատժի շարունակման ցանկությամբ: Իրոք, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Կոնգրեսին ուղղված ծանուցագրի մեջ ասաց, որ Ադրբեջանին տրամադրվող նման օգնությունը «չի խաթարի և չի խոչընդոտի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ընթացիկ ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»: Ինչպես տեսնում եք, դա շատ էլ լավ օգտագործվել է և կօգտագործվի. կովկասյան թաթարների առաջին անօդաչու թռչող սարքը, որը 2010-ին խոցվեց Արցախի ՀՕՊ ուժերի կողմից… արտադրվել է ԱՄՆ-ում ինչ-որ իբր «Կանադայի» ընկերության կողմից: Այն ժամանակ ԱՄՆ հայ համայնքը նույնիսկ փորձեց բացատրություն ստանալ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից: Աուուու, Ամերիկայի հայեր: Դե, Քլինթոնն ի՞նչ ասաց ձեզ այն ժամանակ: Ինչո՞ւ 2010 թվականից հետո այդքան սիրալիր լռեցիք: Դուք դավաճանեցիք և ԾԱԽԵՑԻՔ Հայաստանն ու Արցախը, չէ՞…

Աախ, ԱՄՆ օդուժի F-16-ները չէի՞ն թռչում 2020-ի աշնանը: Ոչինչ. միևնույն է, ավիացիան ամերիկյան էր, նույն F-16-ը, իսկ դրանից ի՞նչ, որ այս F-16-երը իրենց բորտերին ունեցան թուրքական նշաններ: Ի վերջո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ-ի և Իսրայելի տիպիկ հնազանդ ստրուկը: Չէ՞ որ կրակում էին մեզ վրա ոչ թե «ամերիկյան հրթիռային կայանքներից» կամ հրանոթներից: Բայց մենք բոլորս գիտենք, թե ինչու է Իսրայելը ռազմական արտադրատեսակների խոշորագույն մատակարարը «կովկասի-թաթարստան»-ի համար: Այնտեղ, որտեղ ամերիկացիները չէին ցանկանում բացահայտորեն ցույց տալ իրենց որպես տիպիկ թուրքամետներ և թուրքերի տերեր, Իսրայելն էր միշտ «հայտնվում» ու «հայտնվում» է: Քոհենը, իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայության տնօրեն, 2016 թվականին բացահայտ խոստովանեց, որ տասնյակ իսրայելցի լրտես սպաներ «աշխատում են» Բաքվի անվտանգության նախարարությունում: Անգամ Թուրքիան և Ուկրաինան պետք չեն այստեղ. բավական է որ իսրայելական «ռազմական հրահանգիչներ» լինեն, էլ չեմ ասում այն ​​փաստի մասին, որ ռազմաճակատի առաջնագծից ոչ հեռու՝ Ղարախանբեյլի գյուղի շրջակայքում, առնվազն 2001 թվականից ի վեր, կային ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ նշանակության ջոկատների դիվերսիոն խմբերի բազաներ: Չե՞ք հավատում Սերգեյ Շաքարյանցին: Մի՛ հավատացեք, հարցրեք Իրանի հատուկ ծառայություններին…

Իսկ Բայդենը հիմա, քանի որ անհամբեր է Անդրկովկասում հերթական պատերազմ սանձազերծելու համար (ըստ ամենայնի, նա ակնկալում է այդ պատերազմը «արագ» տեղափոխել Իրանի տարածք), այլևս կարիք չունի «արտաքին պարկեշտության»: Նա պատերազմ սկսեց Նովոռոսիայում՝ Դոնբասի ռուսների դեմ: Ուրեմն, ինչու և ինչից «ամաչի»: Նա արդեն քողարկման գործողություն է իրականացրել…

1915-23 թթ. Հայոց ցեղասպանության արտաքին մասի վարագույրի հետևում կանգնած էին  դյոնմե հրեաները, միևնույն ժամանակ՝ «Մակեդոնիա Ռիզորտա» մասոնական օթյակի անդամներ: Հիմա, Արցախի և Հայաստանի հայության վշտի և նվաստացման վարագույրի հետևում նաև հրեաներ կան. մենք չգիտենք՝ նրանք մասոնակա՞ն են, բայց որ սիոնիստներն ու սիոնիստների մեղսակիցներն են՝ ԱՄՆ-ի և Անգլիայի այսպես կոչված «քրիստոնյա սիոնիստները», կասկած չկա: Չե՞ք հավատում ինձ: Պետք չէ: Հավատացեք հրեա հետազոտողներին, գոնե՝ Իսրայելից փախած Իսրայել Շամիրին…

Սերգեյ Շաքարյանց